«Պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները նորմալացնելու համար»․ Էրդողան.Ազատություն

AZERBAYCAN’DA DÜZENLENEN MEDENİYETLER İTTİFAKI’NIN 7. KÜRESEL FORUMU’NA KATILMAK ÜZERE BAKÜ’DE BULUNAN CUMHURBAŞKANI RECEP TAYYİP ERDOĞAN, AZERBAYCAN CUMHURBAŞKANI İLHAM ALİYEV İLE BİR ARAYA GELDİ. (İHA/BAKÜ-İHA)

«Մենք պատրաստ ենք կատարել բոլոր քայլերը Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու համար»,- այսօր Շուշիում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա Հայաստանին կոչ է արել մասնակցել տարածաշրջանային զարգացմանը 6 երկրների ձևաչափի շրջանակներում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ու Հայաստանի ներգրավմամբ։

Էրդողանն ասել է, թե Թուրքիան թույլ չի տա ղարաբաղյան ողբերգության կրկնությունը, բոլորին կոչ է արել ճանաչել «Ադրբեջանի հաղթանակն ու հրաժարվել արկածախնդրային հույսերից»։

Այս մասին հայտնում է Ազատությունը: