Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորում է հույս չդնել Մինսկի խմբի վրա. Սաֆարյանը արձագանքել է ՀՀ առաջին նախագահին

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին ու գրել.

«Մինսկի «խաղաղ» գործընթացը սկսած, ապա Մինսկի խումբը որպես խնդրի կարգավորման միակ ֆորմատ դիտարկած Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորում է հույս չդնել Մինսկի խմբի վրա և շարունակել համարել, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Մոսկվայում է․․․

Տեր-Պետրոսյանին հաջորդած 2-րդ ու 3-րդ նախագահների ողջ ղեկավարման ընթացքում Հայաստանը միշտ դեմ է արտահայտվել այլ կազմակարեպությունում և հակտկապես՝ ՄԱԿ-ում հարցի քննարկմանը՝ պաշտոնապես հայտարարելով, որ դրա միակ ձեռնտու, հայանպաստ ֆորմատը Մինկսի խումբն է․․․․

Այս վերաբերյալ հայտարարությունների մի ողջ հեղեղ կա ՀՀ դիվանագիտական պահոցում․․․Տեր-Պետրոսյանից սկսած, Ռոբերտ Քոչարյանով ու Սերժ Սարգսյանով ավարտած մշտապես պնդվել է, թե լայնամասշտաբ պատերազմից Հայաստանի /բնականաբար նաև Արցախի/ պաշտպանության գերակա պլատֆորմը ՀԱՊԿ-ն է․ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք էլ միացայալ զորախումբ, էլ միացյալ ՀՕՊ, էլ Իսկանդեր․․․

Պատերազմը ցույց տվեց, որ լայնամասշտաբ պատերազմի կանխման ու դրանից պաշտպանվածության համար այդ ֆորմատն էլ չկա․․․․Ստացվում է, որ երեք նախագահների անուղղակի խոստովանությամբ՝ Արցախյան խնդրի ու դրա հետ կապված պատերազմի կանխարգելման Հայաստանի 3 տասնամյա ռազմա-քաղաքական ամբողջ համակարգն ու կուրսը տապալվե՞լ է․․․

Այդ դեպքում, պարոնայք նախկին նախագահներ, եթե այժմ առանձին-առանձին դա եք խոստովանում ուղղակի կամ անուղղակի՝ մեկը առաջարկելով այլևս չապավինել Մինսկի խմբին, մյուսը՝ տարակուսելով, թե ինչու Իսկանդերը չփրկեց իրավիճակը, ինչու ՀԱՊԿ-ը չներգրավվեց, ո՞ւմ եք “կապիտուլյանտ” ու “դավաճան” ասում․․․

Իմ և, վստահ եմ, շատերի խնդիրը ամենևին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ դրա հարցը չէ, այլ շատ ավելի խորքային հարց․արդյոք չեք ընդունում, որ մեղմ ասած՝ Հայաստանի ժողովրդի գլխի տակ կեղծ բարձ չի դրվել, եթե այլևս խոստովանում եք, որ այն ճարտարապետությունը, ինչը ստեղծվել է Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության համար, այլևս չի գործում․․․

Եթե յուրաքանչյուրդ պատմության մեջ փորձում եք ճիշտ մնալ, մեկը՝ թե որ իմ ասածը ժամանակին լսած լինեին, այսպես չէր լինի, մյուսը՝ թե որ ես լինեի, պատերազմ չէր լինի, երրրոդը՝ թե որ ես լինեի, Լավրովի պլանը խաղաղ ընդունած կլինեի, այդքան պայծառատես լինելով ինչո՞ւ 2018-ին նույնքան պայծառատես չէիք և չէիք ասում՝

-Նիկոլ Փաշինյան, Մինսկի խմբի վրա հույս մի՛ դիր և մի՛ փորձիր Մինսկի խմբից 2008-ից դուրս բերված գործընթացը վերադարձնել այնտեղ,

-Նիկոլ Փաշինյան, հանկարծ ու հանկարծ ՀԱՊԿ-ի ու Իսկանդերի վրա հույս մի՛ դիր, առաջինին անդամակցող երկրների մեծ մասը ոչ թե մեր բարեկամներն են, այլ Ադրբեջանի, երկրորդն էլ մեզ տրվել է ոչ ամենևին Արցախում օգտագործելու համար․․․

-Նիկոլ Փաշինյան, համաձայնիր Լավրովի պլանին, որ 7 տարածքները վերադարձվում են Ադրբեջանին, Բաքուն կարծես թե Շուշին էլ է ուզում, դա էլ տուր, ու համաձյանիր, որ Արցախի կարգավիճակը մոտ ապագայում չի որոշվելու․․․Ինչ-որ այսպիսի տեքստեր չենք հիշում․․․

Ինչ-որ չենք հիշում, որ 5-ով հավաքվեիք, հասկանայիք, թե Հայաստանի անտանգային ապագայի հետ տասնամյակներով սխալ հաշվարկներ եք կատարել ու քաղաքականություն վարել ու պահն է, որպեսզի այդ ամենը ժառանգած թիմը իմանա, որ լիքը բան բլեֆ է․․»: