Դատական իշխանությունն օրեցօր ապացուցում է, որ «անկարող» է իրականացնել արդարադատություն. Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը գրում է.

«Դատական իշխանությունն օրեցօր ապացուցում է, որ «անկարող» է իրականացնել արդարադատություն։

Անկարող չէ, ուղղակի նրա մի հատվածն ի սկզբանե հրահանգավորված ու ծրագրավորված է չիրականացնել արդարադատություն։

Եթե Հայաստանում իրականացված լիներ արդարադատություն, չէր լինի երկրի թալան, բոլոր տեսակի կարողությունների կենտրոնացում մի քանի տասնյակ ընտանիքի ձեռքում, մասնավորապես՝ բանակին հատկացված միջոցների հաշվին դղյակներ չէին կառուցվի, այսքան թուլացված բանակ չէր լինի։Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հստակ հասկանա՝ անցյալի օգտին ցանկացած քվե այդ հին ցիկլի վերագործարկման օգտին է լինելու, իսկ դրա դիմաց վճարվող գինն ացելի մեծ, քան 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ։

Լինելու է արդարադատության խրոնիկ խեղման օգտին, որից խեղդվելու է առաջին հերթին ինքը։

Պատահական չէ, որ մի շարք դատավորներ, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ չեն էլ թաքցնում իրենց անզուսպ կարոտախտը անցյալի նկատմամբ։ N18 քվեաթերթիկի ներքո հանդես եկող Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը դատաիրավական փոփոխությունների հարցում (և ոչ միայն) ամենաարմատական տրամադրված ուժն է, ինչում կհամոզվեք նրա ծրագրի դատաիրավական փոփոխությունների բաժնից ու թիմից։

Կյանքը ցույց տվեց, որ գործող իշխանությունները դա չեն կարողանում անել, իսկ անցյալը ներկայացնողները, որոնք ազդեցություն ունեն դատական համակարգի վրա, դա միանշանակ չեն անելու։

Անցյալի իրավաքաղաքական գնահատականը, վեթինգը, սահմանադրական փոփոխություններն ու անկախ դատական համակարգը նվազագույնն է, որ մենք ապահովելու ենք։ Որպեսի չունենանք արդարադատության այսօրվա ծաղրն ու կրկեսը»։