Սեպտեմբերի 1-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը կմեկնեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ.ՀՀ ԿԳՄՍՆ

Հարգելի՛ գործընկերներ,

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը   կմեկնեն ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից այցի լուսաբանումը կազմակերպելու համար կտրամադրվի փոխադրամիջոց:

Մեկնումը` սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:45-ին (ժամը 08:00-ին շարժվելու ենք), ՀՀ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտից (հասցե` Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2):

Սիրելի՛ գործընկերներ, խնդրում ենք ձեր մասնակցությունը հավաստել այսօր` մինչև ժամը 15:00-ն ներառյալ` զանգահարելով ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն (հեռ.՝ 010-599-612, 091-77-88-91, էլ. փոստ` [email protected]):

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ