Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է ընդհանուր 40 քաղաքացի, մեկուսացվել՝ 81-ը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր: Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկուսացված է 81քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։