Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

Ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ – Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար ընկերությունից խնդրում են դիմել ավիաընկերությանը։