Արարքներ, որոնք համարվում են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ․ տեսանյութ

ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու,
2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների քվեարկության ընթացքում ՀՀ
քաղաքացիներին և այլ սուբյեկտներին հնարավոր հանցավոր գործողություններից
զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում
են հատկապես քվեարկության ընթացքին բնորոշ ընտրական հանցագործություններ,
ինչպես նաև՝ դրանց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժների
մասին: