Բաթումիում փլատակների տակից 5 աճյուն են դուրս բերել, մեկը՝ երեխայի

Բաթումիում երեկ փլուզված շենքի փլատակների տակից փրկարարներն այսօր առավոտյան հայտնաբերել են հինգերորդ զոհվածին՝ նա անչափահաս երեխա է, գրում է Ալիք Մեդիան:

Մինչ այժմ հայտնաբերված աճյուններից երկուսը երեխաներ են, երեքը` մեծահասակներ: Եվս մեկ դուրս բերված, ով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է: Այս պահի դրությամբ զոհերը 6-ն են:

Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին, կեսօրին Բաթումիի Մայիսի 26 փողոցում գտնվող 6 հարկանի շենքի մի մուտքը փլուզվել էր: Փլուզմանը նախորդել էր պայթյունի ձայնը:

Փրկարարները շարունակում են աշխատանքը: Մինչ այս պահը փլատակներից ողջ հանվել են 2 հոգի, նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը, փաստորեն, ավելի ուշ մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ: