Իրանի դեմ իսրայելական գործողությունը համակարգվել է ԱՄՆ-ի հետ. Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ

Իրանի դեմ Իսրայելի իրականացրած գործողությունը համակարգվել է ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Պաշտոնյայի խոսքով՝ գործողությունը պլանավորվել է մի քանի ամիս, իսկ մեկնարկի ամսաթիվը որոշվել է մի քանի շաբաթ առաջ։Գործակալությունը հաղորդում է, որ այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ պաշտոնյան։