«Սպառողական ապրանքների գների թանկացման վերաբերյալ արդյո՞ք կա որևէ ողջամիտ հիմնավորում»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրել է․

«Գյուղատնտեսական մթերքների, բանջարեղենի, կաթնամթերքի և մի շարք այլ սպառողական ապրանքների գների թանկացման վերաբերյալ արդյո՞ք կա որևէ ողջամիտ հիմնավորում։

Ուղղակի ապշել կարելի է, թե ինչ տրամաբանություն է գործում հայկական շուկայում։ Երիցս համոզվում եմ, որ մեր կյանքի որակը փոխելու համար ամենից առաջ մեր պատկերացումներն ու կյանքի նկատմամբ մեր ընկալումները պետք է փոխվի, հակառակ պարագայում, 10 հեղափոխությունն էլ որևէ արդյունք չի տա։

Առիթ ենք ման գալիս՝ հնարավորինս օգտվելու, մինչև վերջին լուման պլոկելու համար։Ամենախիստ ձևով պետք է պատժել ամենավերջին սրիկային, ով փորձ է անում օգտվել այս ծանր վիճակից․․․»։