Արգենտինայի նախագահը վարակվել է COVID-19- ով չնայած պատվաստված է եղել ռուսական Sputnik V-ով

Բժիշկները հայտնում են, որ Ալբերտո Ֆերնանդեսի վիճակը կայուն է

Ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստվելուց երկու ամիս անց Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այդ մասին գրում է «Ամերիկայի Ձայնը»

Ուրբաթ երեկոյան տարածված մի շարք թվիթերյան գրառումների մեջ Ֆերնանդեսը նշել է, որ իր մոտ ջերմությունը բարչձրացել է, և զգացել է թեթև գլխացավ, որը իրեն դրդել է անցնել հետազոտություն:

«Ես արդեն մեկուսացել եմ ՝ հետևելով ընթացակարգին և իմ անձնական բժշկի ցուցումներին», – հայտնել է նախագահը: «Ես կապ եմ հաստատել այն մարդկանց հետ, ում հանդիպել եմ վերջին 48 ժամվա ընթացքում ՝ պարզելու համար, թե արդյոք նրանց հետ շփումը կարելի է որակել սերտ»:

Ըստ Ֆերնանդեսի բժիշկների թիմի՝ թեստերը հաստատել են COVID-19 ախտորոշումը: Բժիշկները նշում են, որ 62-ամյա առաջնորդի հիվանդության հետ կապված վիճակը կարելի է որակել «կայուն, ասիմպտոմատիկ, նորմալ պարամետրերով»: