Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Գնել Սանոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում են կառավարությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,- նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ: