Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին:

Պրոֆեսոր Ղազինյանն իր կարծիքն է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից, և դրանց արձագանքելով է հանդիպում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։