Օդի ջերմաստիճանը կբարձրանա,այնուհետև կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբրի 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով: