Կառավարության ծրագրում որեւէ տող կամ ակնարկ «Անցումային արդարադատության» մասին չկա․ փաստաբան

Կառավարության ծրագրում որեւէ տող կամ ակնարկ «Անցումային արդարադատության» մասին չկա․ փաստաբան
Կառավարության ծրագրում որեւէ տող կամ ակնարկ «Անցումային արդարադատության» մասին չկա․ փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է այսօր հրապարակված ՀՀ կառավարության ծրագրին։ Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Որոշակիորեն ծանոթացա կառավարության ծրագրին, որը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել Ազգային Ժողովի հաստատմանը:

Դեռևս ժամանակ կունենանք առավել մանրակրկիտ անդրադառնալու այդ կարևորագույն փաստաթղթին, ավելին, այդ նպատակով առաջիկայում ԶԼՄ-ների միջոցով հանրությանը կներկայացնենք մեր տեսակետները, այդուհանդերձ, ցանկանում եմ այժմ արձանագրել ընդամենը հետևյալը.

Շուրջ 8 ամիս է, ինչ խոսվում է «Անցումային արդարադատության մասին»:

Կառավարության ծրագրում որևէ տող կամ ակնարկ այդ ծրագրի մեկնարկի, ռազմավարական հայեցակարգի, գործողության ժամկետի մասին, առկա չէ:

Տվյալ դեպքում առնվազն պարզաբանման անհրաժեշտություն է զգացվում, թե արդյո՞ք փոխվել են կառավարության մոտեցումներն ու պատկերացումները «Անցումային արդարադատության» մասին, թե՞ ոչ, եթե այո՛, ինչո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ այդ գաղափարի մասին որևէ հիշատակում կամ որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի»: