Կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք, առողջացել է 873, մահացել՝ 18 մարդ

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 953 է: