ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում Երևանում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ուշադրության կետրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել  37 ավտոմեքենա։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների վարորդներից 30-ն ալկոհոլի ազդեցության տակ էին, մի վարորդ էլ տրանսպորտային միջոցը շահագործում էր փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։