ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի կժամանի վաղը՝ ապրիլի 15-ին: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Ըստ տեղեկության՝ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:
Մանրամասները՝ Aliq.ge-ում