Ադրբեջանի «ավարների պուրակը» ցեղասպանություն է հիշեցնում․ Jerusalem post

Ադրբեջանը տոնում է հայերի դեմ հաղթանակը՝ ցուցադրելով հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մոմե մանեկենները, գրում է Jerusalem post-ը։

Պարբերականը նշում է, որ համացանցում հայտնված պատկերներն ու ծաղրանկարները ոմանց  «ցեղասպանություն» էին հիշեցնում ՝ սաղավարտները համեմատելով այլ ռեժիմների կողմից հավաքված «ավարների» հետ: Ադրբեջանի համար դա անցյալ տարվա պատերազմում հաղթանակի օրինակ է, սակայն անհասկանալի է, թե ինչպես մահացածների սաղավարտներով հաղթանակ տոնելը կբուժի պատերազմի վերքերը:

Ադրբեջանի նախագահն այցելել է «ավարների պուրակ», իսկ համաձայն համացանցում հայտնված գրառումների՝ ադրբեջանամետ արևմտյան մեկնաբանները ևս շրջել են «պուրակում»:

«Պուրակը», որը ենթադրաբար շուտով կբացվի, զայրույթ է առաջացրել Հայաստանում և Ադրբեջանում որոշ շրջանակների մոտ։

Լրատվականը նաև հիշեցնում է, որ անցյալ տարի մեկ ամսից ավելի տևած պատերազմում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել տեղահանվել, ռմբակոծվել են եկեղեցիներ՝ Թուրքիան քաջալերել է Ադրբեջանին իր պատերազմական նպատակների համար՝ անգամ ուղարկելով սիրիացի վարձկանների։

Լրատվականը նշում է, որ պատերազմի ընթացքում գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, այդ թվում ` հայերի գլխատումներ և հայ ռազմագերիների սպանություն: Եվ չնայած Ադրբեջանը հերքում է այս ամենը՝ բազմաթիվ տեսանյութեր փաստում են այդ մասին: Հոդվածում նաև անդրադարձ է արվում Իսրայելի կողմից Ադրբեջանին աջակցությանը։ «Պուրակի ցուցանմուշների լուսանկարները սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք են առաջացրել: Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում ադրբեջանամետ լրագրողը տեսախցիկի առջև խոսելիս խփում է սաղավարտին:

Մանրամասները՝ այստեղ