Հաջորդ շաբաթ կիրականացվեն Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները. Մանե Թանդիլյան

Հաջորդ շաբաթ կիրականացվեն Արցախի բնակչության աջակցության ծրագրի ապրիլ ամսվա վճարումները։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Ծրագրի շրջանակում մարտ ամսին աջակցություն է ստացել ավելի քան 101,000 արցախցի։ Աջակցությունը ստանալու համար յուրաքանչյուր ամսվա համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին։

63 տարին լրացած կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունը կստանան իրենց թոշակի և նպաստի հետ միասին՝ միևնույն վճարման եղանակով», -նշել է նա։