ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչը ցանել և աճեցրել է խոշոր չափերով «Կանեփ» տեսակի բույսեր

ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչը 2021 թվականի մարտի 16-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի իր հողատարածքում ցանել և աճեցրել է խոշոր չափերով, շրջանառությունն արգելված թվով 71 հատ «Կանեփ» տեսակի բույսեր:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։