ԼՂՀ ԱԳ նախարարը կլքի իր պաշտոնը

Հուլիսի 1-ին Ծաղկաձորում կայացած ՀՅԴ 31րդ Ընդհանուր ժողովի արդյունքում, Դաշնակցության նորընտիր Բյուրոի անդամ է դարձել նաեւ Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը: Պետրոսյանը, ի դեպ, մինչեւ ԱԳ նախարար նշանակվելը եղել է Դաշնակցության անդամ, սակայն, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից այդ պաշտոնում նշանակվելուց հետո վերջինիս անդամությունը Դաշնակցությանը սառեցվել է:
ՀՅԴ Բյուրոյի կազմում ընտրվելը նշանակում է, որ Գեորգի Պետրոսյանը պետք է թողնի նախարարի պաշտոնը: Թե ով կարող է փոխարինել այդ պաշտոնում Պետրոսյանին, առայժմ հայտնի չէ:
© Medialab.am