Աշխատանքային քննարկում կկազմակերպվի զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ

Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, 334  դահլիճում ԱԺ պաշտպանության եւ
անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կկայանա 44-օրյա պատերազմի հետեւանքով զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: