Հատկացվել են մանկական հակաուռուցքային դեղեր․ ԱՆ

Հատկացվել են մանկական հակաուռուցքային դեղեր․ ԱՆ
Հատկացվել են մանկական հակաուռուցքային դեղեր․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ: 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել է ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

1.       Ցիսպլատին 1մգ/մլ 50մգ-125 սրվակ

2.       Էտոպոզիդ 20մգ/մլ 5մլ-500 սրվակ

3.       Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ-165 սրվակ

4.       Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ-800 սրվակ

Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Հատկացումը կրելու է շարունակական բնույթ»: