ՀՔԾ պետի տեղակալ, ԲՏԱ փոխնախարար, Շիրակի փոխմարզպետ. նոր նշանակումներ ՀՀ կառավարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Մուշեղ Բաբայանը նշանակվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Ռոբերտ Խաչատրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, իսկ Հովհաննես Զոհրաբյանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ:

Ըստ այդմ՝ Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ,

  Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,  

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Զոհրաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ: