Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվել են պայթյունի ձայներ

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում և լսվում են Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները:

«Ստեփանակերտի հարակից տարածքներում են լսվել պայթյուններ: Այս պահին քաղաքն Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում մեր աշխատանքների ձայները, պարզապես մարդիկ երբեմն այդ ձայները շփոթում են»,- ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

Ժամեր առաջ կարճ ժամանակով Ստեփանակերտում միացել էր նաև օդային տագնապը: