Երևանում մոտ 7000 քմ սիզամարգ է ավելանում

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ը տեղեկացնում է․

Երևանում մոտ 7000 քմ սիզամարգ է ավելանում:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում թեքություն ունեցող լանջերի, զբոսայգիների կածանների երկարությամբ և հարթ, բայց դժվար կանաչապատելի վայրերում սիզամարգեր են ստեղծվում: Ճմապատման հումքը մայրաքաղաքին անհատույց տրամադրել է «Արարատ Երևան» ֆուտբոլային ակումբը:

Ճմապատումն իրականացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ու վարչական շրջանները համատեղ: