Անհապաղ դադարեցնել Հայպետհրատի շենքում հանրային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները. Նախաձեռնող խմբի պահնաջը

Անհապաղ դադարեցնել Հայպետհրատի շենքում հանրային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները. Նախաձեռնող խմբի պահնաջը
Անհապաղ դադարեցնել Հայպետհրատի շենքում հանրային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները. Նախաձեռնող խմբի պահնաջը

Հայպետհրատի շենքում շինարարական աշխատանքները դադարեցնելու հարցով նախաձեռնող խումբը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը:

«Սոցիալական ցանցերից տեղեկանալով Գ. Քոչարի 4 հասցեում գտնվող հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում պետական բյուջեի միջոցներով Մնջախաղի պետական թարտոնի շենքի կառուցման մասին, մենք՝ մի խումբ քաղաքացիներս, դիմում ենք ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սպրոտրի նախարարությանը շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։

«Հայպետհրատի» շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Մ. Մազմանյանի և Հ. Մարգարյանի կողմից, որի շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1960-ականներ: Այն տարբեր տարիներին կրելով փոփոխություններ, հանդիսանում է խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն իր բազմաշերտ ժամակագրությամբ։ Այն անմասն չի մնացել նաև հետխորհրդային ժամանակաշրջանի եվրոռեմոնտային միջամտություններից, որոնք մինչև 2018 թվականի դեպքերն համարվում էին կոռուպցիոն քաղաքական համակարգի արդյունք։

Այս շենքը հանրապետական նշանակության հուշարձան է, և ըստ օրենսդրության այն կարող է փոփոխվել միայն կառավարության որոշմամ՝ որը տվյալ դեպքում բացակայում է։

Ելնելով վերոգրյալից պահանջում ենք․

1. անհապաղ դադարեցնել Հայպետհրատի շենքում (Գ․Քոչարի 4) հանրային միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքները՝ ապահովելով շենքի ճակատագրին նվիրված լայն մասնագիտական ու հանրային քննարկումներ՝ լավագույն ճարտարապետական և վերականգնողական լուծումներ բացահայտելու նպատակով,

2. լավագույն ստեղծագործական և հուշարձանի շահից բխող լուծումներ գտնելու նպատակով, նախաձեռնել լավագույն ճարտարապետական լուծման բաց մրցույթ,

3. վերանայել Հայպետհրատի շենքի կազմում շինությունների պահպանման ռեժիմն ու ընդգրկումը՝ քանի որ այն հանդիպսանում է Խորհրդային վաղ շրջանի նշանային կառույցներից մեկը և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ,

4. բացառել ապագայում պահպանության ենթակա շենքերում ու միջավայրերում վիճահարույց միջամտությունները,

5. վերանայել Երևանում և այլ պատմական միջավայրերում կառուցապատման իրավական ու մասնագիտական կանոնակարգերը։

Հայտարարությունը բաց է միանալու համար

Նախաձեռնող խումբ»,- նշվում է հայտարարությունում: