Փորձել էր տերմինալներից գողություն անել․ Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը․ Տեսանյութ

Ապրիլի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Լոռու մարզի Գոգարան գյուղի 26-ամյա մի բնակչի։
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ նա Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի վճարային տերմինալներից փորձել էր գողություն անել, բայց տեսնելով, որ անցորդներ են մոտենում, գործն ավարտին չէր հասցրել:

26-ամյա երիտասարդը, նախապատրաստված նյութերով հանդերձ, ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։