Դադարեցվել են Նարեկ Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այդ մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Նարեկ Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշվում է հաղորդագրությունում: