Սիրուշոն հրապարակել է նոր երգի տեսահոլովակը

Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել «Body on Body» երգի տեսահոլովակը, որն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»ի  հաղորդմամբ՝ երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը Սիրուշոն է, գործիքավորումն իրականացրել է Ալեքսան Ասրյանը, երգի վիդեոն՝ Sirusho Production-ի:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական, ռազմահայրենասիրական ստեղծագործություններ: Երգչուհին ունի անգլերեն մի շարք երգեր, որոնք սիրվել ու լայն տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: