Հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն

Հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն: Այս մասին իրազեկում է Իջեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում է .

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼

Իջևանի համայնքապետարանը խստորեն զգուշացնում է,որ այսուհետոստիկանության ծառայությանը զուգահեռ` հետևողական է լինելու ավտոմեքենայից աղբ նետելու բոլոր դեպքերին:

Համապատասխան արձանագրությամբ` հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն օրենքով սահմանված կարգով:

‼ Հիշենք, որ միայն յուրաքանչյուրիս սրտացավության և պատասխանատվության շնորհիվ կունենանք մաքուր քաղաք:

Իջևանի համայնքապետարան»: