Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Հեղինակ MediaLab

 Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն  ավելացնելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավիաընկերությունը հայտնում է «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Գարունը կատարյալ ժամանակ է՝ այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում»,-նշված է «Պոբեդա» -ի հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ՝ այս տարվա  հունիսի 1-ից, ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի: Մասնավորապես՝  յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա – Գյումրի և հակառակ ուղղությամբ,  շաբաթ օրերին՝ Սոչի -Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ,  իսկ հունիսի 2-ից,  յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով: