«Իմ քայլից» ընտրված պատգամավորը ընտրություններին կմասնակցի Վահե Հակոբյանի կուսակցության կազմում

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված Աննա Գրիգորյանը, որը խորհրդարան մուտք գործելուց հետո լքել էր խմբակցությունը, այսօր հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում:

Հիշեցնենք՝ այս կուսակցությունը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էր ստեղծել վերջերս, ընտրություններից առաջ, որին անդամագրվել են Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքապետերը:

«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ: Կուսակցությունը ստեղծվել է՝ հիմքում ունենալով Սյունիքը: Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը»,- յսօր խորհրդարանում հայտարարել է Աննա Գրիգորյանը: