Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր ԱԺ հերթական նիստում ունեցած ելույթում խորհրդարանական իշխաող խմբակցությանը հորդորեց աշխատասենյակներում հայելիներ տեղադրել:
«Ձեզ հայելիներ են պետք, որ դուք իրապես հասկանաք՝ ինչքան անբովանդակ են ձեր հայտարարությունները և որքան կամազուրկ եք դուք և թե ինչպես ենք մենք այս իրավիճակում հայտնել ձեր կամքի իսպառ բացակայության պատճառով», -հայտարարեց Բաբաջանյանը:
Պատգամավորը դարձյալ դժգոհություն հայտնեց Սահմանադչրական դատարանի վարքագծի առնչությամբ, ինչի հետևանքով էլ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ է սահմանադրական կարգը տապալելու մասին քրեական մեղադրանքից:
«Հրեշավոր հանցագործության մասին մենք գիտենք քրեական գործի 85 հատորից, ապացույցները կան, բայց քրեական հոդվածը չկա: Եվ ըստ էության, մարդը, որը սկսել էր ժողովրդի ջարդը իր բնորոշմամբ թատերական հրապարակում, մայիսի 9-ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ ու ձեր թողտվությամբ ու կամքի բացակայությամբ, մարդը քաղաքական հայտ է ներկայացնում: Այս ամենի պատճառը Մարտի 1-ի քրեական գործի քննության ոչ ճիշտ գնահատումն է», -հայտարարեց Բաբաջանյանը:
Նշենք, որ պատգամավորը նկատի ունի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը պատրաստվում է իր կողմնակիցների հետ Ազատության հրապարակում մայիսի 9-ին հանրահավաք անցկացնել: