ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում` www.President.am »: