Քննարկվել են Ռումինիայի և Հայաստանի միջև գիտահետազոտական և ուսումնական ոլորտներում գործակցության հեռանկարները

Մայիսի 12-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինական ակադեմիայի նախագահ Յոան Աուրել Պոպի հետ:

Զրուցակիցները քննարկել են Ռումինիայի և Հայաստանի միջև գիտահետազոտական և ուսումնական ոլորտներում առկա համագործակցության հնարավորությունները և հեռանկարները:

Երկուստեք ընդգծվել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների զգալի ավանդը, Ռումինիայի պատմական զարգացման տարբեր փուլերում, ինչպես գիտակրթական, այնպես էլ մշակութային ու հասարակական-քաղաքական ոլորտներում: