ԲՀԿ-ն նախաձեռնում է Ազգային ժողովի արտահերթ նիստ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ քննարկելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, նաև նշել է. «Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:

Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է: Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի: Անհրաժեշտ են հրատապ լուծումներ»: