ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Հեռախոսազրույցի թեման եղել է Սյունիքում ստեղծված իրավիճակը:

Նշենք, որ արդեն երեք օր է Հայաստանի պետական սահմանի նկատմամբ ադրբեջանական կողմ ոտնձգություն է ձեռնարկել՝ մի քանի կիլոմետր առաջ գալով Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող տարածքում և հաստատվել այնտեղ: