Համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համար՝ տարբեր թեմերից նվիրատվություններ են կատարել․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդներին ուղղված շրջաբերական գրությանն ընդառաջ, որով կոչ էր ուղղվել հովվական խնամքի և իրենց երկրներում նեղության մեջ հայտնված հայորդիներին զորակցելու հետ մեկտեղ հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնելու հայրենիքին՝ համավարակի դժվարին պայմաններում անմիջական կարիքներն հոգալու համար՝ տարբեր թեմերից այդ նպատակով ընծայաբերումներ են փոխանցվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ներկայում նվիրատվություններ են ստացվել երեք թեմերից։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից և Եգիպտոսի հայոց թեմից փոխանցվել է քսան հազարական ԱՄՆ դոլար գումար առողջապահական ոլորտում անհրաժեշտ պետքերի համար։

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը նվիրաբերել է հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար կրթական ծրագրերի օժանդակության համար։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։