Ծաղկեպսակներ՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության անունից

Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:

Այդ մասին հայտնում են Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին: