Փաշինյանի ու ԱԳՆ-ի դիրքորոշումների տարբերությունը․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում վարչապետի ու ԱԳՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։

Փաշինյանն այդ գործընթացը տեսնում է եռակողմ ձևաչափով, որտեղ ստորադասվում է ինչպես եռանախագահության ինստիտուտը, այնպես էլ՝ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը։

ԱԳՆ-ն շեշտը դնում է հակամարտության կարգավորման գերակայության վրա՝ միայն այդ համատեքստում դիտարկելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները ու, բնականաբար, առաջին առաջին պլան է բերվում ԵԱՀԿ ՄԽ-ն։

Ինձ ավելի հոգեհարազատ է երկրորդ տարբերակը, սակայն նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ Հայաստանի համար սկզբունքային այս հարցում պետական համակարգը ցուցաբերում է ոչ միասնական դիրքորոշում, ինչն, անշուշտ, օգտագործվելու է մեր հակառակորդի ու նրա հովանավորների կողմից»։