Ռուսաստանում միգրանտների համար հատուկ իրավական ռեժիմ կներդրվի

ՌԴ-ում կստեղծվի հատուկ իրավական ռեժիմ ներգաղթյալների համար, որոնք Ռուսաստանի Դաշնությունում կացության իրավունք չունեն, սակայն հանգամանքների, այդ թվում՝ կորոնավիրուսի պատճառով, չեն կարող լքել երկրի տարածքը։

Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Նոր իրավական ռեժիմը՝ «Վերահսկվող կացությունը», կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնց ելքը սահմանափակվել է՝ պատժաչափերը կրելու կամ դատական գործընթացներին մասնակցելու պատճառով:

Նշվում է, որ ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ տարվա մարտից շուրջ 1,6 միլիոն ներգաղթյալ չի լքել Ռուսաստանը: