Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը․ Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դրանով անցում ենք կատարում ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ Նորմատիվային ֆինանսավորում ենք նախատեսում դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրում ենք հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրում ենք ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայություններ, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Ամրագրում ենք լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։

Ուսուցչական դրույքներն արդեն իսկ պլանավորում ենք նոր կառուցվածքի համաձայն՝ 2023-ից՝ 18 շաբաթական դասավանդվող ժամ տարրականների և 20 շաբաթական դասավանդվող ժամ միջին և ավագ աստիճանի համար։

Որ ամենակարևորն է՝ սահմանել ենք, որ սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները, համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների նյութերի համար նախատեսված ծախսերը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերը բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։

Մնացած մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4448/about»,- նշված է գրառման մեջ։