Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան

Մեկնարկեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի իր գործընկերոջը:

Նկատենք, որ մինչ այդ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան եղել է Բաքվում, հանդիպումներ ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ: