Հաջողվել է փրկել հղի կնոջ և զույգ երեխաների կյանքը

Շենգավիթ բժշկական կենտրոնից հայտնում են․

«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել հղի կնոջ և զույգ երեխաների կյանքը։

Բժիշկների ամենօրյա սխրանքների մասին կարելի է անվերջ գրել:

Այս անգամ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել հղի կնոջ և զույգ երեխաների կյանքը՝ պրոֆեսիոնալ և թիմային աշխատանքի արդյունքում :

Հղի կնոջ մոտ 26-27 շաբաթական ժամկետում՝ դուպլեքս հետազոտության ժամանակ, «Շենգավիթ» ԲԿ –ի ճառագայթաբան Զարուհի Հարությունյանը հայտնաբերել էր խորանիստ երակների թրոմբոզ՝ ֆլեբոթրոմբոզ:

Ֆլեբոթրոմբոզը և՛ հղիի, և՛ զույգերի կյանքերի համար վտանգավոր բարդություն է, քանի որ կարող է ուղեկցվել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով։ Հիմնական բուժումը դեղորայքային է, կիրառվում է արյան մակարդելիությունը կարգավորող դեղորայք։ Հղին գտնվել է «Շենգավիթ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Արմեն Խեդոյանի հսկողության տակ, ստացել համապատասխան կոնսերվատիվ բուժում և 35 շաբաթական ժամկետում՝ մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ ծննդալուծվել՝ բնական ճանապարհով:

Անհաս նորածինները՝ աղջիկ և տղա գտնվել են «Շենգավիթ» ԲԿ -ի նորածնային և անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ:

Ուրախ ենք տեղեկացնել, որ այս պահին մայրը և նորածինները լիարժեք առողջ գտնվում են տանը:

Առողջ նորածին, երջանիկ մայրություն»։