Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձը»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին սենատորը գրառում է կատարել «Թվիթեր»-ում: