ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար. ԱՄՆ կոնգրեսական

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային.

«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է:

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար:

ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»:

Աղբյուր` Factor.am