Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող 16 անձ. Factor.am

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող16 անձ։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվամիջոցների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Նշենք, որ Կառավարության դիմացից բերման է ենթարկվել նաև Պավլիկ Մանուկյանը: