Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է. Կարեն Գիլոյանը եւ Նիդեռլանդների դեսպանը այցելել են մարզադպրոց

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀ #ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։

Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, նրանց հետ խոսել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է պաշոնական հաղորդագրությունը։